ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է NBC News-ը։

Զրույցի ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները փորձել են դիվանագիտական ​​լուծում գտնել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար, հայտնում են լրատվամիջոցները։

Սպիտակ տունը հայտնել է, որ հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ: