Ոչ թե պետք է գրել ի գործ, այլ պետք է գրել ի ձախողում, որովհետեւ չկա որեւէ ոլորտ որտեղ այս իշխանությունը հաջողել է: Այս մասին ասաց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որը մասնակցում էր «Չեմ Վստահում» Նիկոլ Փաշինյանի իշխանությանը խորագրով ակցիային:

«Եկեք վերցնենք տրանսպորտը, աղբահանությունը, օդի աղտոտվածությունը, սոցիալական, մշակութային հարցերը, բոլոր հարցերում մեծ ձախողում է ամբողջ երկրում»,-ասաց նա::

Մնացականյանը նշում է, որ փոքր ձեռքբերումները անգամ այնպես են ներկայացնում, կարծես շատ մեծ գործ են արել, նրա գնահատմամբ այսպիսի մեծամիտ քաղաքական գործիչներ չեն եղել:

«Այս խնդրի լուծումը հավատացեք երիտասարդությունն է»,- նշեց նա: