Ես բոլորին էլ համարում եմ  ինձ մրցակից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածու, Գյումրիի  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Նա նշեց, որ պետական ապարատը իր դեմ է աշխատում եւ բացատրեց, թե դա ինչպես է տեղի ունենում. «Կանչում է ԱԱԾ-ն եւ մնացած կառույցները, հիմնականում ԱԱԾ-ն, կանչում են, ասում են՝ պատասխան կտաք, եթե ՔՊ-ին չընտրեցիք»:

Դիտարկմանը, թե Ղուկասյանի ցուցակում ընդգրկված են մարդիկ, որոնք պաշտոնյաներ են եղել, նա հակադարձեց, որ եթե նախկին պաշտոնյաներ են, չի նշանակում հանցագործներ են:

Նա իրավապահ համակագին կոչ արեց «պատրաստվել Աստծո դատաստանին»: