Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը հարսանեկան արարողության ընթացքում մտադիր են պապարացիներից պաշտպանվել մեծ սեւ հովանոցներով:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն սպասվող իրադարձությունն արդեն անվանել է «Դարի հարսանիք» եւ նախապատրաստությունների մանրամասներ է ներկայացնում:

«Աստղային զույգը խնջույքը որոշել է կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իտալական ռեստորանում: Հաստատությունն ամբողջ թափով պատրաստվում է արարողությանը: Արդեն պարզ է, որ առավոտից ռեստորանի մոտ հերթապահող լուսանկարիչների վիճակը նախանձելի չի լինելու: Արարողության կազմակերպիչները ռեստորանի պատուհաններին նրբաթիթեղ են սոսնձել: Նորապսակներին առանձնահատուկ կերպով է դիմավորելու նաեւ հաստատության պահակազորը:

Այն պահին, երբ Ալլան եւ Մաքսիմը դուրս գան ավտոմեքենայից, շարք կանգնած անվտանգության պահապանները մեծ սեւ հովանոցներ կպարզեն` աստղային զույգին անցանկալի լուսանկարներից զերծ պահելու համար: Խելացի որոշում է: Ալլային եւ Մաքսիմին սպասող երկրպագուների ամբոխում կատակում են, որ անվտանգության աշխատակիցների հովանոցներով «պարը» հայրենական շոու բիզնեսի պատմության մեջ»,-  գրում է թերթը:

Խմբագրությանը նաեւ հայտնի է դարձել, թե ինչպես են հարսն ու փեսան անցկացրել արարողության նախօրեն: Հարսանիքը` հարսանիք, բայց Նոր տարվա նախօրեին աշխատանքը ոչ մեկ չի հետաձգում: Քանի դեռ Մաքսիմ Գալկինը, արդեն նշանադրության մատանիով, աշխատում էր կորպորատիվում, Ալլան քրոջ` Ալինայի հետ այցելել է մոսկովյան թատրոն:

Հիշեցնենք, Ալլան եւ Մաքսիմը դեկտեմբերի 23-ին արդեն գրանցվել են քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունում: