«Մահմեդական եղբայրներ» շարժումը հերքել է Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչություններին իր մասնակցությունը` համացանցում ավելի վաղ տարածված տեղեկատվությունը կեղծ համարելով:

Այդ մասին Լոնդոնում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զահաիր Սալեմը: Նա կազմակերպության անունից տարածված հողորդագրությունը սադրանք է համարել եւ դրանում կասկածում է սիրիական իշխանություններին: Ավելին, ըստ Սալեմի, ահաբեկչությունները եւս կազմակերպվել են Սիրիայի նախագահ Ասադի  հանձնարարությամբ, գրում է NEWSru.com-ը:

Ավելի վաղ համացանցում տեղեկատվություն էր հայտնվել, որում նշվում էր, թե Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունն ստանձնում են «Մահմեդական եղբայրների» սիրիացի կողմնակիցները:

Սիրիայի իշանություններն ահաբեկչության կամակերպման մեջ, որի արդյունքում զոհվել է 44, վիրավորվել 166 մարդ, կասկածում են «Ալ Քաիդա» շարժմանը: