Հարավային Կորեայի բնակիչները Հյուսիսային Կորեայի իրենց հայրենակիցներին 800 զույգ տաք գուլպաներ են ուղարկել, որպեսզի վերջիններս կարողանան դիմակայել ցրտերին:
Բայց քանի որ երկու երկրների միջեւ չկա հաղորդակցություն, գուլպաները հարեւան երկիր են ուղարկվել օդապարիկների միջոցով:
Ապրանքն ուղարկվել է Հարավային Կորեայի սահմանամերձ Փաջու քաղաքից: Այդ ակցիան դարձել է նոր արշավի սկիզբ, որի նպատակը ձմեռային ցրետերի ժամանակ հյուսիսային մասի բնակիչներին օգնություն ցուցաբերելն է, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը: Արշաբվի նախաձեռնողները «Korea Peninsula International Peace Organization» կազմակերպության ակտիվիստներն են:
«Մենք գիտենք, ինչից են տառապում Հյուսիսային Կորեայում բնակվող մեր եղբայրները: Խնդրում ենք, դիմացեք մինչեւ վերամիավորումը»,-կոչ է արել ակտիվիստներից մեկը:
Նման օդապարիկները նախկինում կիրառվում էին Փխենյանի ուղղությամբ կոմունիստական ռեժիմը քննադատող թռուցիկներ ուղարկելու համար, սակայն տաք գուլպաներ առաջին անգամ են ուղարկվում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























