Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։ Այս մասին «Արմենպրեսի»-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման իր պարտավորությունները չկատարելու և Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի բարդ և երկար երթուղիներ առաջարկելու մեջ:

«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որի մեջ մտնում է նաև Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։

Երկրորդը՝ Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի և Օրդուբադի միջև հնարավոր ամենակարճ երկաթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին, մենք ունենք այն ճանապարհները, որոնք ունենք և այն ռելիեֆը, որն ունենք, և մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու մեջ, առնվազն լուրջ չէ»,-ասաց նա: