Yerkir.am-ը պարզել է, որ երեկ Գյումրիում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի նախընտրական քարոզարշավին է մասնակցել հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հանրահայտ դարձած, իրեն ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ հռչակած Թոռնիկը:

Թոռնիկի մասնակցությունն էական չէր լինի Սարիկի քարոզարշավին, եթե չլինենին մի քանի հարցեր: 

Նախ, Թոռնիկն Արարատի մարզից է, և անհասկանալի է  նրա մասնակցությունը Գյումրու ավագանու ընտրական գործընթացներին:

Եվ երկրորդ, Թոռնիկը  ժամանակին իրեն պատառոտում էր, որ թույլ չի տա ուսանողների մասնակցությունը քաղաքական պրոցեսներին:

Ըստ այդմ՝ մի քանի հռետորական հարց Թոռնիկին.

  1. ՔՊ-ի հանդեպ իր սերը առաջացել է հիմա՞, թե՞ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունից առաջ,
  2. արդյո՞ք Սարիկի քարոզարշավին մասնակցել է ագրարային համալսարանի 2000 ուսանող (թիվը պատահական չէ),
  3. արդյո՞ք անվճար է մասնակցել Սարիկի քարոզարշավին: