Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ մարտի 19-ին, հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը:

Հիշեցնենք, որ այս տեղը թափուր էր մնացել, երբ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի՝ պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո, հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվեց Լուսինե Բադալյանը:

Նշենք, որ այժմ հանձնաժողովը ղեկավարում է Արսեն Թորոսյանը: