Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Վազգեն Կ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Աղավնատուն վարչական բնակավայրի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառի մոտ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Վազգեն Կ.-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Կարեն Վ.-ն և 16-ամյա Հովհաննես Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ճանապարհին Կարեն Վ.-ն գիտակցության չգալով մահացել է, իսկ Հովհաննես Վ.-ն «էջմիածին» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը վիրավոր Հովհաննես Վ.-ի հայրն էր, իսկ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան և հաշվառված է եղել նարկոդիսպանսերում: