Կրեմլն է իմ նախագիծը, ոչ թե ես` Կրեմլինը: Նման հայատարարություն է արել Ռուսաստանի նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը  Սախարովի հրապարակում հանրահավքի ժամանակ «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում:

Նա հայտարարել է,  որ եթե նախագահ դառնա, ապա  անպայման կփոխի քաղաքական համակարգի կառուցվածքը,  եւ անմիջապես կցրի Պետդուման` նոր, արդար ընտրություններ անցկացնելու համար, որին կմասնակցեն բոլոր քաղաքական կուսակցությունները:

«Սա իմ ծրագրի շրջանակում է, որը ես նախատեսում են հրապարկել հաջորդ շաբաթ: Ինչ վերաբերում է  հանրահավաքին, ապա ինձ թվում է այնպիսի զգացողություն է, թե դա մայովկա է: Շատ ուրախ, կիրթ մարդիկ կան, ովքեր ուրախանում են, որ միասին դուրս են եկել հրապարակ», -ասել է Պրոխորովը: