Չինաստանում դպրոցական ավտոբուսը շրջվել է: Նախնական տվյալներով` զոհվել է 6 մարդ, այդ թվում` չորս երեխա: Պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 24 -ի առավոտյան, Չինաստանի հարավում գտնվող Յունինան նահանգում:  Առայժմ դեռ անհայտ պատճառներով ավտոբուսը հեղեղատից շրջվել է լեռնային ճանպարհի վրա:

Ըստ տեղական իշխանությունների` ութտեղանոց միկրոավտոբուսում  14  երեխա է գտնվել: Միկրոավտոբուսը պաշտոնապես դպրոցականներին տեղափոխելու համար նախատեսված չի եղել, սակայն  գյուղերի երեխաները դրանով պարբերաբար գնացել են դասի եւ վերադարձել, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:

Տուժած ութ երեխաները հոսպիտալացվել են: