Ուգանդայում շատ տարօրինակ հիվանդություն է  բռնկվել. մարդիկ սկսում են անկախ իրենց կամքից տարուբերել գլուխը: Ընդ որում, հիվանդությունը հաճախ մահվան ելք է ունենում:

Հիվանդությամբ հիմնականում վարակվում են երեխաներն ու դեռահասները: Ուտելու ընթացքում նրանք սկսում են տարուբերել գլուխները:

Հաղորդվում է, որ միայն Պադերի շրջանում այդ հիվանդությունից 66  երեխա է մահացել: Օգոստոսից սկսած` գրանցվել է հիվանդության ավելի քան հազար դեպք:

Տեղացի մասնագետները ենթադրում են, որ դա կարող է էպիլեպսիայի ձեւերից մեկը լինել: Նոր հիվանդության դեմ բուժում դեռեւս չկա:

ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի (CDC) ներկայացուցիչ Սքոթ Դոուելը հիվանդությունը կապում է  օնխոցերկոզի հետ: Դրա առաջացման պատճառ է հանդիսանում Onchocerca volvulus ճիճուն, որը տարեկան միլիոնավոր աֆրիկացիների է վարակում, հաղորդում է «MED Նովոստին»: