Թուրքիայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով առավելության հասավ հարավաֆրիկացիների նկատմամբ: Մեր թիմը հանդես եկավ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա կազմով: Հայաստանի հավաքականն այժմ ունի 6 միավոր: Մյուս հանդիպումները դեռ չեն ավարտվել:
7-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Ուկրաինան:




























