Այսօր՝ մարտի 19-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 08:20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 63-ամյա Հայկազ Մ.-ի վարած Հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 37-ամյա Վահան Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Հայկազ Մ.-ն, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Քրիստինե Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է կանաչ գազոնում՝ մնալով ավտոմեքենայի և բետոնե սյան արանքում:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից Քրիստինե Ս.-ն աշխատում է «Արթիկ» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր: