Մերձդնեստրում այսօր` դեկտեմբերի 25-ին անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը,  նախագահի պաշտոնի համար պայքարում են  չճանչված հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Կամինսկին եւ  նրա նախորդը` Եվգենի Շեւչուկը:

Հիշեցնենք, որ առաջին փուլի առաջատարը Շեւչուկն էր, ով հավաքել էր 38,55%:Կամինսկիի օգտին քվեարկել էր ընտրողների 26,3%-ը:

Գործող նախագահ Իգոր Սմիրնովն առաջին փուլից հետո դուրս էր մնացել պայքարը շարունակելու հնարավորությունից: