Աշխարհում քրիստոնեական եկեղեցիների մեծ մասն այսօր` դեկտեմբերի 25-ին, շում է քրիստոնեական ամենագլխավոր տոներից մեկը` Քրիստոսի Ծննդյան օրը:
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին տոնը նշում է հունվարի 6-ին, մի շարք ուղղափառ եկեղեցիներ, այդ թվում` Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Չեռնոգորիայում տոնը նշում են հունվարի 7 -ին, քանի նոր մինչ օրս գրիգորյան ժամանակակից օրացույցի չեն անցել:
Ընդ որում` որոշ ուղղափառ եկեղեցիներ, այդ թվում ` Հունաստանն ու Ռումինիան, Ծննդյան տոները նշում են կաթոլիկների հետ` դեկտեմբերի 25-ին:Այսօր Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI –ը որոշել է աշխարհին հիշեցնել Ծննդյան տոների իրական խորհրդի մասին: Սբ Պետրոսի տաճարում հոգեւոր արարողության ժամանակ նա քննադատել է «արտաքին փայլը», որով հիմա պատված է տոնը: «Խնդրենք մեր Տիրոջը, որպեսզի նա օգնի մեզ` տոնի արտաքին փայլի տակից տեսնել բեթղեհեմյան օրորոցում գտնվող մանկանը, իրական ուրախությունն ու իրական լույսը»,- Բենեդիկտոս XVI –ի խոսքերն է մեջբերել «AP»-ն:




























