Սաուդյան Արաբիայի մասնավոր ավիաընկերություններից մեկի «Boeing-747» օդանավը դեկտեմբերի 25 -ին վթարային վայրէջք է կատարել Պակիստանում:

Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, Տաբուկ- Քվետա չվերթի ինքնաթիռը, որում գտնվել է 72 մարդ, շասիների անսարքության պատճառով վթարային վայրէջք է կատարել Կարաչիում:Զոհեր եւ տուժածներ չկան: