Ռուսաստանը պետք է անցկացնի վաղաժամկետ խորհրդարանական եւ, գլխավորը, արդար ընտրություններ: Այդ մասին երեկ` դեկտեմբերի 24-ի հանրահավաքում հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը` ավելացնելով, որ ինքն աջակցում է արդար ընտրությունների համար պայքարին:
Նախկին նախարարը հայտարարել է, որ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը, ինչպես նաեւ 2011թ. խորհրդարանական ընտրությունների բոլոր պատասխանատուները պետք է հրաժարական տան: Իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ընդհուպ` քրեական: «Անհրաժեշտ է օրենք ընդունել կուսակցությունների մասին, գրանցում կատարել, նախընտրական արշավ անցկացնել, եւ միայն դրանից հետո մենք կարող ենք ընտրություններ անցկացնել:
Որոշումը պետք է ընդունել մինչեւ մարտի 4-ը, հակառակ դեպքում հեղափոխության սպառնալիք կառաջանա»,-ասել է Կուդրինը:Նշենք, որ դեկտեմբերի 24-ին Մոսկվայի Սախարովի անվան հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցել էր ավելի քան 30 հազ. մարդ, սակայն կազմակերպիչները նշում են 100 հազարի մասին:




























