Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի մոտ՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։
«Քննչական կոմիտեն մինչեւ վաղը պետք է տվյալներ ունենա, թե ովքեր են Տիգրան Ուլուբաբյանին ենթարկել բռնության եւ պետք է նրանց պաշտոնավարումը կասեցնել եւ ձերբակալել, որպեսզի չխոչընդոտեն ապացուցման գործընթացին, հակառակ պարագայում, մենք հավաքվելու ենք ՔԿ-ի դիմաց եւ մեր դժգոհությունն ենք արտահայտելու: Վաղը հավաքվելու ենք Մամիկոնյանց 46/5 շենքի մոտ՝ պահանջելու արդար նախաքննություն»,–երեկ հայտարարել էր փաստաբան Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք, որ Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանձ կողմից խոշտանգման հոդվածով:











