Պորտուգալիայի Կոիմբրա քաղաքի ոստիկանության պետն աշխատանքից հեռացվել է այն պատճառով, որ  իր ենթականերին Ծննդյան տոներին...շատ սեքս է մաղթել:

Ինչպես տեղեկացնում է  Reuters-ը, Էվկլիդ Սանտոսն իր ենթականերին էլեկտրոնային փոստով շնարհավորանք է ուղարկել եւ ահա թե ինչ է ասել. «Բավական են դադարկ եւ կեղծ խոսքերը: Իրականում ես ողջ սրտով ձեզ ցանկանում եմ անհավատալի սեռական հարաբերություններ»: Ի հավելումն` հեղինակը նամակի հետ ուղարկել է կիսամերկ աղջիկների նկարներ:Որոշ ժամանակ անց Սանտոսը հասկացել է, որ նամակները ճիշտ հասցեով չի ուղարկել, որից հետո նրանց զգուշացրել է թյուրիմացության մասին:

Սակայն որոշվել է, որ նրա արարքը ստվեր է նետում տեղական իշխանության հեղինակության վրա եւ ծառայողական էթիկայի կոպիտ խախտում է:Նշվում է, որ Սանտոսի ճակատագիրը կորոշի Կոիմբրայի քաղաքապետը: