Նիգերիայի մայրաքաղաքի եկեղեցիներից մեկում այսօր` դեկտեմբերի 25 -ին, հզոր պայթյուն է որոտացել,  որի արդյունքում առնվազն 20  մարդ է զոհվել:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, տուժածների եւ վիրավորների մասին ճշգրիտ տվյալներ չկան, սակայն տեղական իշխանությունները վստահեցնում են, որ նրանց թիվը հասնում է մոտ հինգ տասնյակի:Պայթյունը տեղի է ունեցել կաթոլիկական Սբ Թերեզայի եկեղեցում: Ակնատեսների վկայությամբ, ռումբը  տեղադրված է եղել եկեղեցու ներսում, որտեղ գտվել են  մեծ թվով հավատացյալներ: