Սուդանում այսօր` դեկտեմբերի 25-ին,  ոչնչացվել է «Արդարություն եւ հավասարություն» շարժման առաջնորդը: Շարժումը Դարֆուրի արեւմուտքում ամենաազդեցիկ խռովարար խմբավորումն է համարվում, որը պայքարում է պաշտոնական Սուդանի դեմ:

Ինչպես փոխանցում է «Գազետա.ռու»-ն,  հատուկ գործողության մանրամասները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ Հալիլ Իբրահիմն սպանվել է առավոտյան,  Հյուսիսային Կարդոֆան նահանգում:«Արդարություն եւ հավասարություն» շարժումը զինված պայքար է մղում Սուդանի կառավարության դեմ: Ինչպես նշում է  «ՌԻԱ Նովոստին», 2008թ. շարժումը գրոհ էր իրականացրել Սուդանի մայրաքաղաքի վրա: