Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը հայտնել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը։
«Հայաստան կատարած այցից հետո խոսել եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ես ողջունել եմ ադրբեջանա-հայկական հաշտության պայմանագրի տեքստի վերաբերյալ համաձայնագիրը և ընդգծել ստորագրման ուղղությամբ հետագա քայլերի կարևորությունը։ Այդ համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- գրել է նա Х սոցցանցում։





























