«Ինձ առևանգելու դեպքի առթիվ էլ այս շենքի քննիչները հրաժարվել են քրեական վարույթ հարուցել։ Եթե իրատեսական լինեմ, այս բողոքի ակցիայից շատ ակնկալիքներ չունեմ, որովհետև ոստիկանությունը քաղաքացիների անվտանգությունը պահպանելու փոխարեն զբաղված է միայն Նիկոլ Փաշինյանի ռեժիմը պահպանելով»։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիետի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Նրանք գնում են ոչ թե խնդիրները լուծելու, այլ դրանք խորացնելու ճանապարհով։ Ոստիկանությունը ՆԻկոլ Փաշինյանի ռեժիմի հիմնական պահապանն է։ Եկեք չփորձենք մեզ խաբկանքներով սփոփել, թե Փաշինյանը մտահոգված է հասարակության տրամադրություններով»,–հավելեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի մոտ՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։

Բողոքի ակցիայի ավարտին փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ վաղը ժամը 17։30-ին Տիգրան Ուլուբաբյանի հարցաքննությունն է տեղի ունենալու, և կոչ արեց քաղաքացիներին վաղը նույնպես հավաքվել ՔԿ–ի դիմաց և պահանջել պատժել նրան խոշտանգած ոստիկաններին։