«Ես այս ամենը պատահական չեմ համարում, սա ուղղորդվում է իշխանությունների կողմից, հստակ ծրագրված քայլ է՝ ցույց տալու իրենց վերաբերմունքը արցախցի մեր քույր–եղբայրների նկատմամբ»։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիետի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սրանց անմարդկային վարքագծին որևէ մի բացատրություն չկա, քան թուրք–ադրբեջանական տանդեմին դուր գալու միտումը։ Եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ կարող է սա մարսել, սխալվում է։ Այս և մնացած բոլոր դեպքերը հատիկ առ հատիկ քննվելու են, մեղավորները կրելու են ամենախիստ պատիժը»,–հավելեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի մոտ՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։
Բողոքի ակցիայի ավարտին փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ վաղը ժամը 17։30-ին Տիգրան Ուլուբաբյանի հարցաքննությունն է տեղի ունենալու, և կոչ արեց քաղաքացիներին վաղը նույնպես հավաքվել ՔԿ–ի դիմաց և պահանջել պատժել նրան խոշտանգած ոստիկաններին։











