Ամերիկացի 15-ամյա Ջորդան Ռոմերոն դարձել է վեց մայրցամաքների ամենաբարձր գագաթները նվաճած ամենաերիտասարադ անձը: Երեկ` դեկտեմբերի 24 –ին, նա հաջողությամբ հասել է Անտարկտիդայում գտնվող Վինսոն լեռան (4892մ) գագաթին, ինչի մասին էլ գրել է Facebook-ի իր էջում:
Նա նաեւ նշել է, որ դեռ «պետք է իջնի այնտեղից»: Սա նրա նվաճած յոթերորոդ լեռն է:Ավելի վաղ նա եղել էր Կիլիմանջարո (5895մ) եւ Էվերեստ (8848 մ) լեռների գագաթներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Նշենք, որ նախկին ռեկորդակիրը բրիտանացի Ջորջ Աթկինսոնն էր, ով 16 տարեկանում էր նվաճել այդ բարձունքները:




























