Ավստրալիայի հարավ-արեւեյան ափին այսօր` դեկտեմբերի 25 -ին ուժեղ կարկուտ է տեղացել: Ինչպես հաղորդում է «Վեստին», կարկուտը եղել է հավկիթի մեծության: Տարերքը հիմնականում հարվածել է Վիկտորիա նահանգին` Մելբուռնի շրջանում:
Տարերքի արդյունքում խափանվել է էլեկտրահաղորդակցությունը, տապալվել են ծառեր: Մի քանի հարյուր մարդ է դիմել օգնության համար: Մելբուռնի միջազգային օդանավակայանում չեղյալ են համարվել տասնյակ չվերթեր:







































