Ֆրանսիայի Հանրապետական ​​գվարդիայի զինվորականներ տեղափոխող չորս ավտոբուս Իվելին դեպարտամենտում վթարի է ենթարկվել։ Ինչպես հայտնել է BFMTV հեռուստաալիքը, միջադեպի հետեւանքով վնասվել է ավելի քան 30 մարդ։

Նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել Փարիզից 46 կիլոմետր հարավ՝ A13 մայրուղում, մեքենայի վարորդի մեղքով, որը փորձել է միանալ ավտոբուսների շարասյանը։ Արդյունքում՝ նրանցից մեկը ստիպված է եղել կտրուկ արգելակել, ինչի հետեւանքով հետեւում գտնվող ավտոբուսները բախվել են նրան։

Ընդհանուր առմամբ բախված ավտոբուսներում եղել է 119 մարդ, որոնցից 35-ը թեթեւ վնասվածքներ է ստացել։ Եվս մեկ մարդ ավելի ծանր վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել։ Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության ավելի քան 40 աշխատակիցներ, ավտոմայրուղու մի քանի գծեր փակվել են վթարի հետեւանքների վերացման ժամանակ։