Աֆղանստանի հյուսիսում գտնվող Թալուկան քաղաքում այսօր, դեկտեմբերի  25 -ին հուղարկավորության արարողության ժամանակ պայթյուն է տեղի ունեցել:

Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Ահաբեկչության արդյունքում 20 մարդ զոհվել, մոտ 50 -ը վիրավորվել է, հաղորդում է «Վզգլյադը»: Զոհվածների թվում է Աֆղանստանի խորհրդարանի պատգամավորներից մեկը: