Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Չերնյախովսկ քաղաքի բնակչուհուն դատապարտում են` հայերի հասցեին հրապարակային ծայրահեղական արտահայտությունների համար:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», գործազուրկ կինը, որին պատրաստվում են դատել, ծայրահեղական արտահայտություններ է թույլ տվել հայերի հասցեին տան շքամուտքում: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 27 -ին:
Գործը հարուցվել է ՌԴ Քրօրի 282 հոդվածի հատկանիշներով (ատելության կամ թշնամության սերմանում):




























