Ստամբուլում մարտի 19–ի վաղ առավոտյան քաղաքապետի ձերբակալությունից հետո քաղաքացիներից շատերն իրենց բողոքը սոցցանցերում են գրել, որի հետեւանքով սկսվել են ձերբակալություններ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ սոցցանցերում գրառումների համար ձերբակալվել է 37 անձ։ Նա պնդել է, թե  ձերբակալվածները մեղադրվում են սոցցանցերի միջոցով «ժողովրդին թշնամության հրահրելու» եւ «հանցանքը խրախուսելու» հոդվածներով։