Մենք շատ հակված ենք, որ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև կառավարության, պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց երբեմն այս նույն իրադրությունը պատահում է, երբ մենք պետական գերատեսչություններից ստանում ենք այսպիսի ազդակներ, որ ըստ էության այդ քրեական գործերով ոչ մի բան տեղի չի ունենում, բայց դրանցով, օրինակ, նախագծերի իրականացումն է խոչընդոտվում։ Դե ես իրականում մեկ, երկու, երեք ոչ մի ռեակցիա չեմ տալիս, որովհետև համարում եմ, որ դե, եթե կա փաստ, պետք է գործ հարուցվի և քննվի, բայց հետո երբ տեսնում ես, որ այդ գործը մի տարի, երկու տարի, երեք տարի է քննվում, և այդ ընթացքում որեւէ ելք չի լինում: Այսինքն ինչքան կարելի է քրեական գործ հարուցել ու այդպես քրեական գործը հարուցած մնա:
Կամ մեղավորներ, ուրեմն թող մեղավորների նկատմամբ համապատասխան ընթացակարգը ապահովվի, այսինքն գործը գնա դատարան և պսակվի մեղադրական դատավճռով»,- հայտարարեց վարչապետը:





























