Շատ կարեւոր է, որ քրեական գործերը, որոնք գնում են դատարան, ավարտվեն մեղադրական եզրակացությամբ: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք, իհարկե, այն կանխավարկածով չենք առաջնորդվում, որ եթե գործը գնաց դատարան, ուրեմն պետք է պարտադիր մեղադրական դատավճռով պսակվի, որովհետև այդպիսի ավանդույթներ էլ են եղել, որ եթե դատախազությունից գործը դուրս է եկել, վերջ, ուրեմն պետք է մեղադրական դատավճիռ լինի։
Բայց այդտեղ էլ նաև որոշակի տոկոս պիտի ունենանք մենք։ Եթե գնացել է, հետ է եկել, լավ մեկ-երկու, պիտի հասկանանք ի՞նչն է պատճառը։ Կարող է այն է, որ դատարանում նոր ապացույցներ են ի հայտ եկել, կամ մրցակցային այդ իրավիճակը բերել է օբյեկտիվորեն այդպիսի իրավիճակի:
Բայց եթե դա պարբերաբար կապվում է նույն քննիչի, նույն դատախազի, նույն պրոցեսի, նույն պրոցեդուրայի հետ, դա արդեն լույս պետք է վառվի, որ այստեղ կարող է ինչ-որ բան այնպես չի»,- ընդգծեց նա:





























