Նիգերիայի տարբեր վայրերում այսօր` դեկտեմբերի 25 -ին տեղի ունեցած պայթյունները վերածվել են  քրիստոնեական եկեղեցիների դեմ ուղղված ահաբեկչությունների մի ողջ շարքի:

Հերթական պայթյունը որոտացել է Գադակա քաղաքի կաթոլիկ եկեղեցում: Ըստ ականատեսների` շատ վիրավորներ կան, հաղորդում է «Ռոսբալտը»: Այստեղ եւս պայթյունը տեղի է ունեցել հոգեւոր արարողության ժամանակ:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  Նիգերիայի մայրաքաղաքի կաթոլիկ  եկեղեցիներից մեկում այսօր պայթյունի արդյունքում  առնվազն 20 մարդ էր զոհվել:Մի քանի ժամ անց պայթյուն էր որոտացել Ջոս քաղաքում: Այստեղ զոհեր չեն եղել: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: