Ստամբուլում մարտի 19–ի վաղ առավոտյան քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ միասին ձերբակալված 87 կասկածյալների հարցաքննությունը սկսվել է մեկ օր անց։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն եւ նրա հետ գործով անցնող 106 կասկածյալներից 87 ձերբակալվածներին տեղափոխել են Ստամբուլի Վաթան փողոցի ոստիկանատուն։
Մարտի 20–ին սկսվել է ձերբակալված անձանց հարցաքնությունները։
Ստամբուլի քաղաքապետը մեղադրվում է կոռուպցիայի եւ հանցավոր գործունեության մեջ։
Հիշեցնենք, որ առաջիկա նախագահական ընտրություններում Էքրեմ Իմամօղլուն հանդիսանում է Էրդողանի հիմնական մրցակիցը եւ սոցհարցումներով ձայների քանակով առաջ է Էրդողանից։





























