ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տասնամյա ընդմիջումից հետո դեկտեմբերի 24-ին նորից բեմ է դուրս եկել:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, անվանի դերասանը հանդես է եկել փիլիսոփա եւ պետական գործիչ Սենեկայի դերում` «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» ներկայացման մեջ: Այն առաջին անգամ ցուցադրվել է շաբաթ, նշանավոր դերասանի ղեկավարած Մոսկովյան դրամատիկական թատրոնում:Պրեմիերայից հետո վարպետը պարգեւատրվել է Ռուսաստանի ժուռնալիստների միության «Պատիվ: Արժանապատվություն: Պրոֆեսիոնալիզմ» պատվո նշանով` մասնագիտական ձեռբքերումների համար, որոնք հաստատված են մասնագիտական եւ քաղաքացիական էթիկայի բարձր նորմերով:




























