Նիգերիայի քրիստոնեական եկեղեցիներում այսօրվա պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է  իսլամական արմատական Boko Haram խմբավորումը:

«Lenta.ru»-ն հաղորդում է, որ վերջին տվյալներով եւս երկու պայթյուն տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Դամատուր քաղաքում, որտեղ հատկապես ակտիվ է այդ խմբավորումը:Իսլամիստների ներկայացուցիչ Աբուլ Կական հայտարարել է, որ կազմակերպությունն ստանձնում է այսօր իրականացված բոլոր ահաբեկչությունների պատասխանատվությունը եւ կշարունակի նման գործողությունները երկրի տարբեր շրջաններում:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  Նիգերիայի մայրաքաղաքի կաթոլիկ  եկեղեցիներից մեկում այսօր պայթյունի արդյունքում  առնվազն 20 մարդ էր զոհվել:Մի քանի ժամ անց պայթյուն էր որոտացել Ջոս քաղաքում: Այստեղ զոհեր չեն եղել: Մյուս պայթյունը որոտացել է Գադակա քաղաքի կաթոլիկ եկեղեցում: