Գերմանական Շտարնբերգ քաղաքի կլինիկայում  դեկտեմբերի 24 -ին մահացել է  գերմանացի հայտնի երգիչ եւ դերասան, ծագումով հոլանդացի Յոհաննես Հեստերսը:

Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 17-ին, շտապ օգնության մեքենայով:  Դեկտեմբերի 5 -ին դերասանը նշել էր  իր 108-րդ ծննդայն օրը: Նա համարվում էր  աշխարհում ամենատարեց գործող արտիստներից եւ դրա համար 1997թ-ից գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: