Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման առաջին փուլից հետո վերլուծություն կիրականացնենք՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է համակարգը զարգացնել, որպեսզի այն ոչ թե դառնա ավելորդ բեռ քաղաքացիների համար, այլ հնարավորությունների պատուհան: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ նոյեմբերի 1-ով կկարողանան լիարժեք ապահովել նույնականացման քարտերի թողարկումը:

«Պայմանավորվել ենք, որ եթե հանկարծ կլինի դեպք, որ սահմանված ժամկետից մարդը համընդհանուր հայտարարագիր չի լրացնի նույնականացման քարտի համար դիմած լինելու և մեր պատճառով ստացած չլինելու բերումով, իր համար ոչ մի նեգատիվ հետևանք ո՛չ սոցիալական կրեդիտների մասով, ո՛չ հայտարարագրի լրացված-չլրացված լինելու մասով, չի ծագի»,- ասաց նա: