Փղերի ոտքերին «վեցերորդ մատ» է հայտնաբերվել: Այդ մասին գիտնականների հետազոտությունը  հրապարակվել է «Science» ամսագրում:

Ինչպես փոխանցում է Nature News-ը, հետազոտությունների արդյունքում գիտնականերն ուսումնասիրել են իրենց մոտ եղած նմուշների վերջույթները: Գիտնականները ենթադրում են, որ այդ մատը կարեւոր դեր է խաղում քայլելու ժամանակ:

Ուշագրավ է, որ փղի ոտնաթաթի այդ առանձնահատկության մասին նկարագրվել է դեռ 300 տարի առաջ, սակայն մինչ վերջերս գիտնականները դրան մեծ ուշադրություն չէին դարձնում: Նոր աշխատանքը փղերի այդ առանձնահատկության վերաբերյալ առաջին մանրակրկիտ հետազոտությունն է:

Լուսանկարում`  շոտլանդացի Պատրիկ Բլերի «Osteographica Elephantina» (1710թ.) աշխատանքի էջերից է` վեցմատանի փղի պատկերով: