Շախմատի կանանց աշխարհի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Ուկրաինայի թիմին: Առաջին համարների պայքարում Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց Աննա Ուշենինային, սակայն պարտություն կրեցին Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը: Մարիա Կուրսովան խաղաց ոչ ոքի: Հայաստանի հավաքականը 6 միավորով 7-րդ տեղում է:

7-րդ տուր

Ռուսաստան - Թուրքիա` 3:1

Վրաստան - Չինաստան` 1:3

Հունաստան - Հնդկաստան` 1,5:2,5

Հայաստան - Ուկրաինա` 1,5:2,5

Վիետնամ - Հարավային Աֆրիկա` 4:0

Մրցաշարային աղյուսակ 

1. Չինաստան` 14 (23,5)

2. Հնդկաստան` 11 (20,5)

3. Ռուսաստան` 10 (15,5)

4. Ուկրաինա` 8 (16,5)

5-6. Վրաստան, Վիետնամ – 8-ական (15,5)

7. Հայաստան` 6 (15)

8. Թուրքիա` 4 (9,5)

9. Հունաստան` 1 (7,5)

10. Հարավային Աֆրիկա` 0 (1)

Վաղը, դեկտեմբերի 26-ին 8-րդ տուրում խաղում են. Հարավային Աֆրիկա - Ռուսաստան, Ուկրաինա - Չինաստան, Հնդկաստան - Վրաստան, Թուրքիա - Հունաստան,  Հայաստան - Վիետնամ: