«Ես համոզված եմ, որ քննչական կոմիտեն և դատախազությունը ունեն հանձնարարական, որպեսզի այս գործով վարվեն այնպես, ինչպես իրենք են նպատակահարմար համարում»։ Այս մասին Քննչական կոմիտեի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի մոտ. նրանք պահանջում են պատժել օրեր առաջ Վանաձորում արցախցի երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին։
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իրավապահ համակարգը ոչ թե խնդիր ունի ներքին անվտանգության գործառույթ իրականացնելու կամ արդարադություն իրականացնելու, այլ բացառապես մի նպատակ ունի՝ նպաստել այս իշխանության վերարտադրությանը և ցանկացած գնով պաշտպանել այս իշխանության տարբեր դեպքերին»,–հավելեց պատգամավորը։











