Աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ համաշխարհային պատերազմին մոտ ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Երևանում «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի ժամանակ իր խոսքում նշեց Ստամբուլից եկած բանախոս Գլոբալ ակադեմիայի համակարգող, միջազգային հարաբերությունների դասախոս Մուստաֆա Այդին։ Նա խոստովանեց՝ ինքը միջազգային ռեալզմի դպրոցից է գալիս, որը շատերի մոտ դիտարակվում է հոռետեսական դիտակետ։
«Ես համարում եմ հոռետեսներն ուղղակի տեղեկացված ռեալիստներ են։ Այն ինչ տեղի է ունենում աշխարհում, հիշեցնում է այն իրավիճակը, երբ աշխարհը մոտենում էր համաշխարհային պատերազմին: Խոսքը ոչ թե երկրորդ համաշխարահային պատերազմի, այլ առաջին համաշխարհային պատերազմի մասին է, որովհետև քաղաքականությունները, մոտեցումներն ու ճառերը, որ լսում ենք Թրամփի վարչակազմից, միայն ուժեղացնում են իմ պատկերացումները, որ մենք վերադառնում ենք 19-րդ դարի երկրորդ կես։ Հուսով եմ՝ ես կսխալվեմ»,-ասաց նա։
Խոսելով Հարավային Կովկասի մասին, Մուստաֆա Այդին ասաց, որ Կովկասի համար միաժամանակ բազում ճգնաժամերը նոր բան չեն. «Կովկասը ծանոթ է անդադար աշխարհաքաղաքական փոփոխություններին և դրանից բխող ճգնաժամերին։ Փաստն այն է, որ այս երեք երկրները Հարավային Կովկասում փորձագետ են դարձել, թե ադապտացվել աշխարհաքաղաքական փոփոխություներին զգալի հեշտությամբ»,-ասաց նա։
Ըստ փորձագետի՝ Կովկասն այլևս ուշադրության կենտրոնում չէ որևէ շահագրգռված արտաքին կողմի համար։ «Սա կարող է լինել լավ՝ հաշվի առնելով ՀՀ-ի և Ադրբեջանի ինքնուրույն բանակցությունները։ Խաղաղության բանաձևը կարող է ստեղծել հույս, և տարածաշրջանի երկրները կարող են ավելի լավ աշխատել, եթե թողնվեն ինքնուրույնության։ Իհարկե ստորագրությունը և խաղաղությունը տարբեր բաներ են, բայց ստորագրումն արդեն լավ քայլ է և միջազգային կառույցներից մեծ մասը, որոնք ստեղծում էին խաղաղության վրա, տապալել են, և այս անուշադրությունը կարող է լինել լավ»,-ասաց նա։
Փորձագետը մատնանշեց, թե որոնք են տարածաշրջանի կայունության միտումները։











