Բալկանները համարվում են «առաջին և վերջին Եվրոպա», ես կարծում եմ՝ այս բանաձևը կարելի է մի քիչ մեծացնել և կիրառել Կովկասի նկատմամբ, որովհետև այստեղ կա Եվրոպայի մաս լինելու մտավոր, քաղաքական և պատմական ինքնագիտակցություն: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Երևանում «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի ժամանակ իր խոսքում նշեց Բուխարեստից նախկին դեսպան, Նոր ռազմավարությունների կենտրոնի փորձագետ Գեօրգե Մագերուն։

«Եթե դիտարկենք պատմական տեսանկյունից այսօրվա իրադարձությունները, ապա այն ինչ այսօր թվում է՝ մութ և անհույս իրավիճակ,  միջազգային հարաբերություններում և ամենուր դիլեմաներ և մտավախություններ մեր ապագայի վերաբերյալ, պետք է ևս մեկ կանգառ անենք, և այդ կանգառը՝ սառը պատերազմի ավարտն է: Սառը պատերազմի ավարտին էր, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը վերգտան և վերստեղծեցին իրենց անկախությունը, ինչպես նաև շատ այլ ԱՊՀ երկրներ՝ Ուկրաինան և այլն, և նրանց համար սկսվեց զարգացման մոդեռնիզացիայի շրջան: Այդ մոդեռնիզացիան հնարավոր չէ տարանջատել նրանից, որը կոչում ենք Արեւմուտք: