Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի էլեկտրական ենթակայաններից մեկում բռնկված հրդեհն այժմ վերահսկվել է։ Այս մասին հայտնել է բրիտանական մայրաքաղաքի հրշեջ ծառայությունը։
«Հրդեհն այժմ վերահսկվում է, բայց մենք ողջ օրը կմնանք դեպքի վայրում։ Մեր քննիչները հետաքննություն կսկսեն»,- ասել է նա Հ.
Նախկինում հաղորդվում էր, որ օդանավակայանը մարտի 21-ին փակ կլինի մինչև ժամը 23:59-ը։ Հրշեջներն արագ արձագանքել են վթարին, սակայն ոչ մի ցուցում չկար, թե երբ էլեկտրաէներգիան «անվտանգ կվերականգնվի», ըստ օդանավակայանի ներկայացուցչի: Ըստ Eurocontrol-ի, որը կառավարում է օդային երթևեկությունը ողջ Եվրոպայում, Հիթրոուում էլեկտրաէներգիայի անջատումը պատճառ է դարձել, որ ինքնաթիռներn ուղղորդվեն դեպի այլ օդանավակայաններ, այդ թվում՝ Ֆրանսիայում և Իռլանդիայում:
Հիթրոուն Մեծ Բրիտանիայի ամենամեծ օդանավակայանն է և ամենածանրաբեռնվածը ողջ Եվրոպայում, որը տարեկան սպասարկում է ավելի քան 80 միլիոն ուղևոր և ծառայում է որպես British Airways-ի և Virgin Atlantic-ի կենտրոն: Ըստ OAG զբոսաշրջային ընկերության տվյալների՝ 2024 թվականին Հիթրոուն Դուբայից հետո աշխարհի երկրորդ ամենածանրաբեռնված միջազգային օդանավակայանն էր:





























