Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի  ներկայացրած դատական հայցով առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին։ Այս մասին ավագանու ընդդիմադիր անդամը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսագրությամբ։

Նշենք, որ Գրիգոր Իսկանդարյանը դեռ հունվարի 17-ին հայց ներկայացրել Արմեն Ավինյանի դեմ` «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26–ին Արմեն Ավինյանը Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ համաձայն չէ կարմիր գծերի գործող գների հետ, և հավելել էր` 160 000 դրամն էլ է քիչ, կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։