Հայկական մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյումրին, միշտ ունեցել է և շարունակում է ունենալ կենսական նշանակություն։ Այս մասին մարտի 21-ին հայ-ռուսական համաժողովի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը։

Նրա գնահատմամբ՝ այս քաղաքը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար։

«Իզուր չէ, որ ռուսական 102-րդ ռազմաբազան, որը կայունության գործոն է ողջ Անդրկովկասյան տարածաշրջանում, գտնվում է Գյումրիում։ Ինչքան էլ այսօր Հայաստանում որոշ ուժեր փորձեն սա երկիմաստ մեկնաբանել, կարծում եմ՝ շուտով սա կանցնի։

Որքան էլ այսօր փորձում են մթագնել ռուս և հայ ժողովուրդների եղբայրական հարաբերությունները, մեզ համար հայ ժողովուրդն ազգակցական է, շատ մտերիմ»,- նշել է Մարտինովը։

Նրա գնահատմամբ՝ ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որն առաջարկում է «Մայր Հայաստան» դաշինքը, կարող է Գյումրին վերածել տնտեսական աճի շարժիչ ուժի ողջ Հայաստանի համար և ոչ միայն ռուս-հայկական հարաբերությունների, այլև ԵԱՏՄ բոլոր կառույցների հետ փոխգործակցության տեսանկյունից։