Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն աջակցություն է հայտնել Գյումրիի ավագանու ընտրություններում ընդդիմադիր թեկնածուին։ Այս մասին մարտի 21-ին Գյումրիում հայ-ռուսական համաժողովի ժամանակ հայտարարեց ռուս պատգամավոր Օլեգ Մատվեչևը։

«Ամենևին չեմ թաքցնում, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարում և հաղթանակ է մաղթում «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանին։

Եկեք ոչ մի խաղ չխաղանքԼ Մենք իսկապես հույս ունենք, որ դա կբերի հաղթանակի (Սիմոնյանի համար - խմբ.) և համագործակցության»,- նշել է Մատվեչևը։

Հիշեցնենք, որ ընտրությունները կկայանան մարտի 30-ին, որին կմասնակցի 9 քաղաքական ուժ։