Կալիֆոռնիայի Joby ստարտափը հայտարարել է, որ համագործակցելու է Virgin Atlantic ավիաընկերության հետ՝ Լոնդոնի օդանավակայաններից մոտակա քաղաքներ ուղևորներ տեղափոխելու համար՝ օգտագործելով իր 200 մղոն/ժ (320կմ/ժ) արագություն ապահող eVTOL օդային տաքսիները:
Դա կլինի հինգ նստատեղով (ներառյալ օդաչուն) վեց էլեկտրական շարժիչներով հագեցած օդային տաքսի, հայտնում է Техкульт-ը։ Օրինակ՝ Մանչեսթերի օդանավակայանից Լիդս հեռավորությունը կանցնի ընդամենը 15 րոպեում՝ 45 րոպեով ավելի արագ, քան սովորական տաքսին, իսկ Հիթրոու օդանավակայանից մինչև Լոնդոնի Քանարի նավակայան, կթռչի 8 րոպեում՝ մայրուղուով սովորական տաքսիով 80 րոպե ծախսելու փոխարեն։
Օդային տաքսին ընդունակ է հաղթահարել մինչև 160 կմ տարածություն՝ առանց վնասակար արտանետումների և նվազագույն աղմուկի։ Joby ստարտափը դեռ պետք է համապատասխան վկայագրեր ստանա Անգլիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիական ավիացիայի իշխանություններից և խոշոր քաղաքներում վայրէջքների հարթակ կառուցի:





























